Ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին։ Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն։ Ծնողները կարող են գրավոր համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն), որը ենթակա է նոտարական վավերացման։ Եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով։ Ծնողները պարտավոր են ապրուստի միջոցներ տրամադրել իրենց օգնության կարիքն ունեցող անաշխատունակ չափահաս զավակներին: Աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են պահել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին և հոգ տանել նրանց մասին։
Վստահորդի շահերի պաշտպանության համատեքստում մենք իրականացնում ենք ալիմենտի սահմանման պահանջով արտադատական (բանակցություններ, առաջարկներ) և դատական պաշտպանություն։
Արտադատական պաշտպանության գործողությունների նվաագույն արժեքը սկսվում է 10․000 (տասը հազար) ՀՀ դրամից, ալիմենտ սահմանելու պահանջներով հայցադիմումի կազմման և ներկայացուցչության արժեքը սկսվում է 80․000 (ութսուն հազար) ՀՀ դրամից։