BAROYAN.AM-Իրավական խնդրին իրավաչափ լուծում,

Ամուսնությունը լուծելու պահանջներով (ամուսնալուծություն)

   Հաճախ ամուսինների հետագա համատեղ կյանքը և ամուսնության մեջ գտնվելը վնասում է ամուսինների կամ ամուսիններից մեկի շահերին, և անհրաժեշտություն է առաջանում ամուսնալուծվելու։ Ամուսնալուծությունը կողմերի համաձայնությամբ կարող է լուծվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով՝ քաղաքացիական կացության ակտերի պետական
գրանցում կատարող մարմին դիմում ներկայացնելով, սակայն եթե կողմերի համաձայնությունը բացակայում է, ամուսնալուծությունը կարող է կատարվել դատական կարգով։
     Վստահորդի շահերի պաշտպանության համատեքստում մենք իրականացնում ենք ամուսնալուծության պահանջով արտադատական (բանակցություններ, առաջարկներ) և դատական պաշտպանություն։
     Արտադատական պաշտպանության գործողությունների նվաագույն արժեքը սկսվում է 10․000 (տասը հազար) ՀՀ դրամից, գումարի բռնագանձման պահանջներով հայցադիմումի կազմման արժեքը սկսվում է 50․000 (հիսուն հազար) ՀՀ դրամից։