BAROYAN.AM-Իրավական խնդրին իրավաչափ լուծում,

ՀՀ գործող օրենսդրության համաձայն աշխատանքային պայմանագիրը պետք է կնքվի գրավոր, որպիսի պահանջի խախտման դեպքում գործատուն ենթակա է վարչական պատասխանատվության։
Աշխատանքային պայմանագրի իրավական աուդիտը իրենից ներկայացնում է փաստաբանի կողմից Ձեր աշխատանքային պայամանագրի ուսումնասիորթյուն և օրենսդրության դրույթների հետ համադրություն, որի վերլուծությունից հետո պարզ է դառնում, թե աշխատանքային պայմանագրի դրույթներից որոնք են հակասում օրենքին և կիրառելի չեն և հակառակը։
Աշխատանքային պայմանագրի իրավական աուդիտի գինը կազմում է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ մինչև 6 էջ պայմանագրերի դեպքում և յուրաքանչյուր լրացուցիչ էջի համար 2000 (երկու հազար) ՀՀ դրամ։
Աշխատանքային պայմանագրի փոփոխությունների և լրացումների նախագծերի մշակումը իրենից ներկայացնում է փաստաբանի կողմից օրենսդրությանը և գործատու Վստահորդի շահերին համապատասխանող պայմանագրերի, ինչպես նաև վերջինիս փոփոխությունների և լրացումների մշակում։
Իրավաբանական անձանց երկարաժամկետ սպասարկման դեպքում նշված ծառայությունը ներառնված է պայմանագրում, իսկ մեկանգամյա պատվերի դեպքում կախված է կազմվող պայմանագրի, փոփոխության և լրացման ծավալից։