BAROYAN.AM-Իրավական խնդրին իրավաչափ լուծում,

Ծնողական իրավունքից զրկման կամ սահմանափակման պահանջներ

      Ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք՝ 

ա) չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում՝ ալիմենտ վճարելուց.

բ) առանց հարգելի պատճառների հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից կամ բժշկական այլ կազմակերպությունից, ինչպես նաև դաստիարակչական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններից.

գ) չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, ընդ որում՝ իրենց հակաբարոյական վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխաների վրա.

դ) դաժանաբար են վարվում երեխաների հետ, ընդ որում՝ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, ոտնձգում են նրանց սեռական անձեռնմխելիությունը.

ե) տառապում են քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ.

զ) կատարել են իրենց երեխաների դեմ դիտավորյալ հանցագործություն։

Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով։

Ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ գործերը քննվում են ծնողներից մեկի (օրինական ներկայացուցչի), ինչպես նաև այն մարմինների ու կազմակերպությունների (խնամակալության և հոգաբարձության մարմինների, որբ երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար նախատեսված կազմակերպությունների և այլնի) դիմումի հիման վրա, որոնց վրա դրված են երեխաների իրավունքների պաշտպանության պարտականությունները։

     Վստահորդի և վերջինիս երեխայի շահերի պաշտպանության համատեքստում մենք իրականացնում ենք ծնողական իրավունքից զրկման պահանջով դատական պաշտպանություն։

     Ծնողական իրավունքից զրկման պահանջներով հայցադիմումի կազմման և ներկայացուցչության արժեքը սկսվում է 200․000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամից։