Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։ Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից:
Վստահորդի և վերջինիս երեխայի շահերի պաշտպանության համատեքստում մենք իրականացնում ենք երեխայի հայրության ճանաչման պահանջով արտադատական (բանակցություններ, առաջարկներ) և դատական պաշտպանություն։
Արտադատական պաշտպանության գործողությունների նվազագույն արժեքը սկսվում է 10․000 (տասը հազար) ՀՀ դրամից, երեխայի հայրության ճանաչման պահանջով հայցադիմումի կազմման և ներկայացուցչության արժեքը սկսվում է 150․000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամից։