Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։
Վստահորդի և վերջինիս երեխայի շահերի պաշտպանության համատեքստում մենք իրականացնում ենք երեխայի բնակության վայրը մեր Վստահորդի բնակության վայրում սահմանելու պահանջով արտադատական (բանակցություններ, առաջարկներ) և դատական պաշտպանություն։
Արտադատական պաշտպանության գործողությունների նվազագույն արժեքը սկսվում է 10․000 (տասը հազար) ՀՀ դրամից, երեխայի բնակության վայրը մեր Վստահորդի բնակության վայրում սահմանելու պահանջներով հայցադիմումի կազմման և ներկայացուցչության արժեքը սկսվում է 80․000 (ութսուն հազար) ՀՀ դրամից։