BAROYAN.AM-Իրավական խնդրին իրավաչափ լուծում,

Իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ ֆիզիկական անձին սնանկ ճանաչելը

   Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`

1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը,

ե) պահանջը բխում է օրենքի ուժով ֆիզիկական անձի համար առաջացած հարկեր, այլ վճարներ վճարելու պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, ընդ որում նշված պարտավորությունը բռնագանձելու համար օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտ չի պահանջվում.:

Վերոնշված պահանջների առկայության դեպքում պարտատերը կարող է դիմել դատարան պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով։

      Վստահորդի  շահերի պաշտպանության համատեքստում մենք իրականացնում ենք հարկադրված սնանկության դիմումի կազմում և ներկայացուցչություն ՀՀ սնանկության դատարանում։

    Հարկադրված սնանկության դիմումի կազմում և ՀՀ սնանկության դատարանում ներկայացուցչություն

արժեքը սկսվում է 100․000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամից։