BAROYAN.AM-Իրավական խնդրին իրավաչափ լուծում,

ՀՀ գործող օրենսդրության համաձայն`
Անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր:
Գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտի մասին համապատասխան անձանց պատշաճ կարգով իրազեկելու պահից, եթե այդ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ: Աշխատանքի ընդունման, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտի մեկ օրինակը հանձնվում է աշխատողին այն ընդունելուց հետո` երեք օրվա ընթացքում:
Գործատուի ընդունած ներքին և անհատական իրավական ակտերի աուդիտը իրենից ներկայացնում է փաստաբանի կողմից Ձեր կողմից կամ Ձեր վերաբերյալ ընդունված անհատական իրավական ակտի ուսումնասիրութուն, անհատական իրավական ակտ ընդունելու հիմք ծառայող աշխատանքային պայամանագրի ուսումնասիորթյուն և օրենսդրության դրույթների հետ համադրություն, որի վերլուծությունից հետո պարզ է դառնում, թե անհատական իրավական ակտի օրենքին համապատասխան կամ օրենքի խախտմամբ ընդունված լինելու փաստերը, հնարավոր լուծումները և գործողությունները իրավիճակը շտկելու, իրավունքները վերականգնելու և պաշտպանելու համար։
անհատական իրավական ակտի աուդիտի գինը կազմում է 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ մինչև 6 էջ աշխատանքային պայմանագրերի դեպքում և յուրաքանչյուր լրացուցիչ էջի համար 2000 (երկու հազար) ՀՀ դրամ։