BAROYAN.AM-Իրավական խնդրին իրավաչափ լուծում,

Կամավոր սնանկության դիմումների և այլ փաստաթղթերի կազմում

   

 սեփական նախաձեռնությամբ` (կամավոր սնանկության դիմում) եթե պարտապանի պարտավորություններն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի և ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։ Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա օրենքի համաձայն բռնագանձում չի կարող տարածվել:

սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում)՝ եթե պարտապանի հանրային իրավական դրամական պահանջներով կատարման ենթակա պարտավորությունները գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը` իրավաբանական անձի դեպքում` հաշվապահական հաշվառման կանոնների հիման վրա կատարված գնահատմամբ, ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` գնահատման ստանդարտների հիման վրա կատարված գնահատմամբ (հաշվեկշռային անվճարունակություն)։ Ակտիվների արժեքի մեջ չի ներառվում այն ակտիվների արժեքը, որոնց վրա, օրենքի համաձայն, բռնագանձում չի կարող տարածվել:

Վերոնշված պահանջների առկայության դեպքում պարտապանը կարող է դիմել ՀՀ սնանության դատարան սնանկ ճանաչվելու պահանջով։ 

      Վստահորդի  շահերի պաշտպանության համատեքստում մենք իրականացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում, կամավոր սնանկության դիմումի կազմում և ներկայացուցչություն ՀՀ սնանկության դատարանում։

   Անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման, կամավոր սնանկության դիմումի կազմման և ՀՀ սնանկության դատարանում ներկայացուցչության արժեքը սկսվում է 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամից։