BAROYAN.AM-Իրավական խնդրին իրավաչափ լուծում,

(0322) 2-28-89

Տիգրան Մեծի 48-1, Վանաձոր

   1․ Հարգելի այցելու սույն կայքով կամ այցի ամրագրումից հետո նախատեսված խորհրդատվութան ընթացքում շահերի բախման իրավիճակ առաջանալու դեպքում փաստաբանը կդադարեցնի խորհրդատվությունը այն պահից, երբ հայտնաբերի շահերի բախման առկայությունը, մինչ այդ դուք համաձայնվում եք, որ Ձեր կողմից հայտնած տեղեկությունները չեն կարող պաշտպանվել փաստաբանական գաղտնիքով և չեն համարվում փաստաբանական գաղտնիք (միայն այն դեպքում, երբ հակադիր շահեր ունեցող անձը հանդիսանում է մեր Վստահորդը), հետևապես սույն համաձայնությունը տալուց առաջ Ձեզ անհրաժեշտ է հստակ իմանալ, որ Ձեր հետ հակադիր շահեր ունեցող անձը չի հանդիսանում Մեր Վստահորդը։ 


2․Փաստաբանը սույն կայքով նախատեսված գործողությունների կատարումից, կամ գործողությունները դադարեցնելուց հետո կարող է ընդունել այնպիսի հանձնարարություն, որի կատարման ընթացքում կարող է առաջանալ շահերի հակասություն այցելուի և վստահորդի շահերի միջև, բացառությամբ այն դեպքի, երբ այցելուն(Դուք) դարձել է Վստահորդ։


3․ այցելուն նախազգուշացված է, որ Փաստաբանը որևէ երաշխիք և խոստում չի տալիս որևէ դատական գործի ելքի համար և պատասխանատվություն չի կրում դատարանի ընդունած ակտերի համար:


4․ Այցելուն տեղեկացված է սույն համաձայնության 1-ին կետի իրավական հետևանքների և հնարավոր ռիսկերի մասին:


5․ Այցելուն երաշխավորում է, որ ունի անհրաժեշտ լիազորություններ նշված հարցով փաստաբանին դիմելու համար։


6․ Այցելուն հավաստում է, որ փաստաբան չունի և սույն կայքով նախատեսված իրավաբանական գործողությունների կատարման համար չի ստորագրել պայմանագիր մեկ այլ փաստաբանի հետ։

7․ Սույն համաձայնագրի 1-ին կետում նշված հակասությունը անտեսող այցելուի հայտնած տեղեկությունները և տրամադրված նյութերը համարվում են այցելուի կողմից դիտավորությամբ հակադիր շահեր պաշտպանող փաստաբանին տրամադրված և չեն կարող հիմք հանդիսանալ փաստաբանի կողմից իր Վստահորդի շահերը պաշտպանելուց հրաժարվելու համար։

8. Սույն կայքով տրամադրվում է առցանց խորհրդատվություն, որի համար անհրաժեշտ է համապատասխան դաշտերում լրացնել բոլոր անհրաժեշտ տվյալները և կատարել նախնական վճարում 10․000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով 1570094191830200 հաշվեհամարին։ Վճարման ստուգումը մեր կողմից կատարվում է հնարավորինս սեղմ ժամկետներում, որից հետո տրամադրվում է գրավոր և բանավոր խորհրդատվություն։